Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Ոսոխն այս անգամ էլ առատորեն սնում է թունավոր տունկը»

«Ոսոխն այս անգամ էլ առատորեն սնում է թունավոր տունկը»
09.05.2022 | 11:21

Իմ հայրենիքը հիվանդ է անմիաբանությամբ: Ո՞վ այդ ախտի մանրէն հասցրեց այս հպարտ ազգին, չգիտեմ, բայց սա բարեբեր մարգագետնի վերածված վաղնջական, արդեն մոռացված գերեզմանների մամռապատ շիրմաքարերի տակից ժամանակ առ ժամանակ ծլարձակող թունավոր ծիլ է, որ շատ արագ հաստաբուն ծառուտի է վերածվում, խլում մեր շնչելու օդը: Քանի-քանի անգամ ծառահատում արեցինք, վառեցինք արմատները, թաք կացավ անիծյալը ժամանակավոր և վերստին ծլեց:


Դարձյալ ծլել է: Ո՞վ է հասու վառելու այն: Ոսոխն այս անգամ էլ առատորեն սնում է թունավոր տունկը, և անմիաբանության ախտով խոցված երկիրս նորից Կայենին է տարփողում:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6860

Մեկնաբանություններ